«Բարսելոնա»-ի հարձակվող և Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել ազգային թիմի` Կոլումբիայի ընտրանու դեմ խաղը: Այն, հիշեցնենք, կայանալու է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան հայտնել է, որ ֆուտբոլիստին դեռևս անհանգստացնում է աջ ոտքի վնասվածքը:
Մասնագետը նշել է, որ Մեսսիի վիճակն աստիճանաբար լավանում է, բայց ֆուտբոլիստը լիովին չի ապաքինվել:




































