Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարները շարունակում են ուսումնասիրել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի նոր պայմանագրին վերաբերող հարցերը:
Մասնավորապես ուսումնասիրվում են համաձայնագրի ֆինանսական պայմանները:
Ներկայումս Ռոնալդուն տարեկան 10 մլն եվրո է վաստակում, իսկ «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը 14 մլն եվրո է առաջարկում ֆուտբոլիստին: Սակայն Ռոնալդուն տարեկան 18-20 մլն եվրո աշխատավարձ է պահանջում:
Հիշեցնենք, որ «Մոնակո»-ն շահավետ պայմաններ են առաջարկել Ռոնալդուին, եթե վերջինս ակումբ տեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով: «Ռեալ»-ի հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2015 թվականին:








































