Հայտնի են դարձել Մանուել Նոյերի ու Մյունխենի «Բավարիա»-ի միջև կնքված նոր պայմանագրի ֆինանսական մանրամասները:
Հիշեցնենք, որ դարպասապահը երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի հետ մինչև 2021 թվականը:
Ինչպես տեղեկացնում է «Bild»-ը, Նոյերը նոր պայմանագրով տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ է ստանալու, որով Թոմաս Մյուլերի հետ միասին կլինի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը գերմանական թիմում:
Բացի այդ, Նոյերը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը:









































