Ամերիկուհի Սերենա Ուիլիամսը Ֆրանսիայի Բաց առաջնության եզրափակիչի ուղեգիր ձեռք բերեց: 6:0, 6:1 հաշվով նա առավելության հասավ իտալուհի Սարա Էրանիի նկատմամբ:
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում Մարիա Շարապովան առավելության էր հասել բելառուս Վիկտորիա Ազարենկոյի նկատմամբ:
Այսպիսով, WTA-ի վարկանիշային աղյուսակի առաջատարներ Մարիա Շարապովան և Սերենա Ուիլիամսը կվիճարկեն «Ռոլան Գարոս»-ի չեմպիոնի տիտղոսը:








































