Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաշտոնական այցով Վրաստան կժամանի ապրիլի 23-24-ին: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն:
Վերջինիս տարածած հայտարարության մեջ նշված է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ապրիլի 23-24-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հրավերով կայցելի Թբիլիսի, որից հետո կշարունակի այցը դեպի Հայաստան ու Ադրբեջան:
Դա կլինի 1994 թվականից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին այցը Վրաստան: Այցի շրջանակներում Պան Գի Մունը հանդիպումներ կունենա Վրաստանի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ և կմասնակցի այլ միջոցառումների, որոնք նախատեսված են այցի ծրագրով»:









































