Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 22-ին կայցելի Երևան՝ ԼՂ հակամարտության կարգավորումը քննարկելու համար։ Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Կարող եմ հաստատել, որ ուրբաթ Սերգեյ Լավրովը կայցելի Երևան, կանցկացնի մի շարք երկկողմ բանակցություններ։ Իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման նույնպես կքննարկվի և կլինի կենտրոնականներից մեկը»,- ասել է նա։









































