Թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը տարվա լավագույն մարզուհի է ճանաչվել Laureus սպորտի Համաշխարհային ակադեմիայի կողմից:
Մրցանակի հավակնորդներ էին նաև լողորդ Քեթի Լեդեկին, ֆուտբոլիստուհի Կարլի Լոյդը, լեռնադահուկորդուհի Աննա Ֆինիբերգը և թեթև ատլետներ Շելի էն Ֆրեյզեր Փրայսն ու Գենզեբե Դիբաբան:
Հավելենք, որ տղամարդկանց մրցանակը ստացել է թենիսիստ Նովակ Ջոկովիչը:









































