ՆԱՏՕ-ն Վարշավայի գագաթնաժողովում հուլիսին մի շարք քայլեր կձեռնարկի արևելյան սահմաններին դաշինքի երկարաժամկետ դիրքերի ամրապնդման համար՝ ներառյալ այնտեղ զորքերի ներկայությունը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:
«Վարշավայի գագաթնաժողովում հուլիսին մենք ևս մի շարք քայլեր կանենք՝ ամրապնդելու համար մեր դիրքերը երկարաժամկետ հիմքով՝ ներառյալ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությամբ դաշինքի արևելյան սահմաններին»,- հայտնել է Վերշբոուն կիևյան անվտանգության 9-րդ ֆորումում:









































