Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն մեկնաբանել է թիմի ելույթը Չեմպիոնների լիգայում։ Ինչպես գիտեք, թիմը 2։0 հաշվով զիջել է Մադրիդի «Ատլետիկո»-ին ու դուրս մնացել պայքարից։
«Ծրագրել էինք արագ գոլ բաց չթողնել, և դա ստացվեց։ Սակայն Գրիզմանի գոլը ծնկի բերեց մեզ։ Երկրորդ խաղակեսում մեծ ճնշում էինք գործադրում մրցակցի վրա։ Գնդակը ոչ մի կերպ նրանց դարպասում չէր հայտնվում։
Կարծում եմ՝ բավականաչափ ջանքեր գործադրեցինք գեթ 1 գոլ խփելու համար։ Կարելի է վստահաբար ասել՝ «Բարսելոնա»-ի խաղում կա անկում»,- Պիկեի խոսքերը մեջբերում է Marca-ն։










































