Լուսանկարը` PAN Photo-ի
«Միշտ ասել եմ, որ մեզ հաջորդող սերունդը մեզ կգերազանցի, և չեմ սխալվել, երիտասարդները եկան ու ապացուցեցին, որ կատարվածը հերոսություն է, չնայած հակառակորդը տասն անագամ շատ էր, բայց մեր զինվորներն իրենց դիրքերը չլքեցին, փամփուշտները սպառվեցին, բայց կրկին դիրքերը չլքեցին:
Խոնարհվում ենք մեր նահատակների և մեր կենդանի հերոսների առաջ: Անշուշտ, այս գործունեությունը պետք է միտված լինի, որ զոհողությունն իմաստավորվի»: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
«Այդ օրերին մենք ականատես եղանք, որ բազմահազար կամավորներ մեկնեցին ճակատ, շատ ողջունելի էր դա: Չնայած շատ ավելի ճիշտ կլիներ, որ պետությունը կազմակերպեր մոբիլիզացիան»,- նշեց Ժ. Սեֆիլյանը: -Սակայն, ինչպես տեսնում ենք, մոբիլիզացիայի հրաման չկա, նորից տեսնում ենք, որ գերագույն գլխավոր հրամանատարը վախենում է մոբիլիզացիա հայտարարելուց:
Մանրամասները՝ տեսանյութում:









































