Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն մտադիր է ապրիլի 20-ին դեսպանների մակարդակով անցկացվելիք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում բարձրացնել ԱՄՆ ռազմածովային ուժերի Donald Cook էսկադրոնային ականակրի մոտով ռուսական «Սու-24» ինքնաթիռի թռչելու հարցը:
Ռուսական ինքնաթիռը գտնվել է ցածր բարձրության վրա և անցել է ամերիկյան ռազմանավին բավական մոտ: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում, այդ հարցից բացի, կքննարկվի նաև Եվրոպայում ռիսկերի նվազեցման հարցը:
Միջադեպը գրանցվել էր ապրիլի 13-ին Բալթիկ ծովում: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե իրենց հայտնի չէ, թե որն է ամերիկյան գործընկերների կողմից այդ միջադեպին նման ցավագին ձևով արձագանքելու պատճառը:









































