Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիների հետ ուղիղ եթերում շփման ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ո՞վ է ավելի վատը՝ Քլինթո՞նը, թե՞ Թրամփը։
«Մենք պետք է փնտրենք նրանց, ովքեր ավելի լավն են։ Մեր պատմության մեջ եղել են պահեր, մենք սերտորեն փոխգործակցել ենք և հասել լավ արդյունքների։ Եվ այսօր կան նման օրինակներ»,- ասել է նախագահը։ Դրանցից մեկը ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի հետ համատեղ պայքարն է։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը պետք է գործի ոչ թե ուժի դիրքից, այլ հարգի գործընկերներին, ներառյալ Ռուսաստանին։










































