Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին չի պատրաստվում փոխել գլխավոր մարզչին։ Ֆրանսիական ակումբը լքել է Չեմպիոնների լիգան՝ քառորդ եզրափակչում ճանապարհը զիջելով «Մանչեսթեր Սիթի»-ին։
«Որևէ կասկած Լորան Բլանի ապագայի հետ կապված չկա։ Նրան ամբողջովին վստահում ենք։ Պետք է մտածել թիմն ավելի ուժեղ դարձնելու մասին»,- Ալ-Հելաիֆիի խոսքերը մեջբերում է Le Parisie-ն։
Հիշեցնենք, որ ֆրանսիական մամուլում այսօր լուրեր էին տարածվել, որ ՊՍԺ-ն կարող է գլխավորել պորտուգալացի հանրահայտ մասնագետ Ժոզե Մոուրինյոն։








































