Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է Մյունխենի «Բավարիա»-ն։ Նա արդեն տարբերակներ է դիտարկում մյունխենյան ակումբի կազմը համալրելու համար։
Forza Roma պարբերականի տեղեկություններով՝ Անչելոտիի դիտակետում է «Ռոմա»-ի 2 կիսապաշտպան՝ Միրալեմ Պյանիչն ու Կևին Ստրոտմանը։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլան, ով գլխավորում է «Բավարիա»-ն, մարզչական կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Սիթի»-ում։









































