Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Բենֆիկա»-ի դեմ առաջիկա հանդիպումը:
«Լինել «Ատլետիկո» նշանակում է լինել համառ, նպատակսլաց: «Ատլետիկո-ն երբեք չի հանձնվում: Գիտենք, որ մեզնից ավելի հզոր ակումբներ կան: Բայց մենք գիտենք նաև այն, որ պատրաստ ենք դիմակայել «Բարսելոնա»-ին:
Ձգտում ենք կատարելագործվել, ջանասիրաբար աշխատում ենք և հուսով ենք, որ հաջողության կհասնենք: Առաջիկա խաղի շուրջ մեծ իրարանցում է: Բայց չեմ կարծում, թե կատալոնացիներին կզարմացնի մարզադաշտում տիրող մթնոլորտը: Այն արդեն սովորական է «կապտանռնագույններ»-ի համար»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:






































