«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր կարծիքն է հայտնել «Ատլետիկո»-ի դեմ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջիկա խաղի մասին:
«Չէի ասի, թե «Ատլետիկո»-ի դեմ հանդիպումը մրցաշրջանի ամենակարևոր խաղն է: Մենք փոքրիկ առավելություն ունենք և կփորձենք հաղթել այստեղ: «Բարսելոնա»-ն ստեղծված է այսպիսի խաղերի համար: «Ատլետիկո»-ի դեմ միշտ դժվար է խաղալ:
Բայց մենք պետք է լավ կատարենք մեր աշխատանքը: Պետք է կատարյալ խաղ ցուցադրենք: Մեզ դժվարին հանդիպում է սպասվում: Հուսով եմ` այն կվերածվի դիտարժան ներկայացման»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:






































