Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Յոնեթ Տեզելը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիր՝ պայմանով, որ այն չի շոշափի գյուղատնտեսական ոլորտը:
Տեզելը «Ուկրաինա-Թուրքիա. նոր Սևծովյան միությո՞ւն» թեմայով բանավեճի ժամանակ հայտարարել է. «Մենք պատրաստ ենք ստորագրել այդ համաձայնագիրը, սակայն մենք չենք ցանկանում այնտեղ ընդգրկել գյուղատնտեսական ոլորտը:
Թուրքիան ազատ առևտրի շուրջ 32 համաձայնագիր է ստորագրել և այլ երկրների հետ բանակցությունների ժամանակ մշտապես հատուկ պայմաններ է նախատեսել գյուղատնտեսական արտադրանքի համար»:









































