Բրյուսելի օդանավակայանը մասամբ արգելափակված է դիսպետչերների գործադուլի պատճառով: Այս մասին չորեքշաբթի հայտնում է TASS-ը՝ հղում անելով օդանավակայանի մամլո ծառայությանը:
«Օդանավակայանի աշխատանքը շատ դժվարացած է ավիադիսպետչերների գործադուլի հետ կապված, այսօր օրվա առաջին կեսին չեղարկվել է ընդհանուր թվով մոտ 40 չվերթ»,- նշել են մամլո ծառայությունում: Ներկայումս օդանավակայանի ղեկավարությունը լուծում է «ամենակարճ ժամկետում» աշխատանքի վերականգնման հարցը:
Ավիադիսպետչերների գործադուլը Բրյուսելի օդանավակայանում երեքշաբթի է սկսվել: Այն պայմանավորված է օդանավակայանի ղեկավարության և արհմիությունների միջև ձգձգված հակամարտությամբ՝ դիսպետչերների աշխատանքի պայմանների և նրանց կենսաթոշակային սպասարկման համակարգի վերաբերյալ:









































