Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում դառնալով հեթ-տրիկի հեղինակ, կրկնեց Լիոնել Մեսսիի ռեկորդը:
Ռոնալդուն իր կարիերայի 5-րդ հեթ-տրիկը ձևակերպեց Չեմպիոնների լիգայում, իսկ նման արդյունքի կարողացել էր հասնել միայն «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը, 3:0 հաշվով հաղթելով գերմանական թիմին, դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:








































