Լոնդոնի «Չելսի»-ն հետաքրքրված է «Տրուա»-ի դարպասապահ Յովան Դիուֆի ծառայություններով: «Արիստոկրատներ»-ը պատրաստ են 400 հազար եվրո վճարել 16-ամյա դարպասապահի տրանսֆերի դիմաց:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուս»-ն ու «Բավարիա»-ն: «Տրուա»-ի հետ Դիուֆի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը:
Հիշեցնենք, որ ամռանը լոնդոնյան ակումբը կգլխավորի Անտոնիո Կոնտեն:








































