G7-ի երկրները երկուշաբթի Հիրոսիմայում հանդիպման արդյունքներով կոչ են արել «ուժեղացնել և արագացնել» ԴԱԻՇ արմատական խմբավորան դեմ պայքարը Սիրիայում և Իրաքում։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով համատեղ հայտարարությանը։
«Ահաբեկչությունը անվտանգության ակտուալ գլոբալ սպառնալիք է, որի լուծումը պահանջում է միջազգային համագործակցություն և համատեղ գործողություններ»,- ասվում է հայտարարության մեջ։
«Մենք վճռականորեն աջակցում ենք կոալիցիայի պատրաստակամությանը՝ ուժեղացնելու և արագացնելու ԴԱԻՇ-ի դեմ արշավն Իրաքում և Սիրիայում»,- նշվում է հայտարարության մեջ։
Հիրոսիմայում հանդիպմանը մասնակցում են Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն, իտալացի նախարար Պաոլո Ջենտիլոնին և Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնը։
Հիրոսիմայում «յոթյակի» արտգործնախարարների հանդիպումն անցնում է Միե պրեֆեկտուրայում G7-ի գագաթնաժողովի նախաշեմին, որը նշանակված է մայիսի վերջին։









































