Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է գլխավորել Սիրիայի ազգային հավաքականը: Այս մասին գրում է A Bola-ն:
Մոուրինյոն օրեր առաջ պաշտոնական առաջարկ էր ստացել Սիրիայի ֆուտբոլի ֆեդերացիայից, սակայն բացասական պատասխան է տվել:
Սպասվում է, որ առաջիկա ամռանը Մոուրինյոն կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը՝ փոխարինելով հոլանդացի մարզիչ Լուի վան Գալին:








































