«Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը Լոնդոնի «Չելսի»-ի ուշադրության կենտրոնում է:
Նշվում է, որ «արիստոկրատներ»-ի ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ակումբի ղեկավարներին խնդրել է ձեռք բերել հարձակվողի տրանսֆերը, ով հիանալի մրցաշրջան է անցկացնում: Արգենտինացին իր ակտիվում 30 գոլ է գրանցել Ա Սերիայի 31 խաղերում:
Տեղեկությունների համաձայն՝ լոնդոնյան ակումբը 60 մլն եվրո է առաջակում Իգուաինի տրանսֆերի դիմաց, մինչդեռ նեապոլիտանյան ակումբը մտադիր է 94 մլն ստանալ ֆուտբոլիստի իրավունքների վաճառքից: Այդ գումարը որպես հրաժարագին նշված է ֆուտբոլիստի պայմանագրում:








































