Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանն իր աստղային հարազատների հետ շարունակում է հանգստանալ Կոլորադոյի լեռնադահուկային հանգստավայրում, իսկ պապարացիներն ակնդետ հետևում են նրանց։
Նրանք երեկ ֆիքսել են, որ Քենդալն ու Քորթնին սահել են դահուկներով ու սնոուբորդով, իսկ այսօր պապարացիներին հաջողվել է նոր լուսանկարներ անել։ Այս անգամ աստղերն ընտրել են տեղաշարժման այլ միջոց՝ ձնագնաց։
Քիմն իր հերթին արդեն իսկ հասցրել է մի շարք կարճ տեսանյութեր հրապարակել Instagram-ի իր էջում։ Հաղորդվում է, որ աստղային ընտանիքի մնացած բոլոր անդամները կրել են մարզական հագուստ, իսկ Քիմը հավատարիմ է մնացել իր ոճին և եղել է մուշտակով։















































