Հնդկաստանի հարավ-արևելքում անոմալ ջերմաստիճան է հաստատվել։ Շոգը վերջին օրերին 111 մարդու կյանք է խլել՝ հայտնում է EFE գործակալությունը։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ 45 մարդ մահացել է Անդհրա-Պրադեշ նահանգում, 66-ը՝ Թելանգանա նահանգում։
Ջերմաստիճանն այդ նահանգներում վերջին շրջանում կանոնավոր կերպով գերազանցում է 40 աստիճան Ցելսիուսը, ինչը զգալի բարձր է տարվա այս ժամանակահատվածի նորմայից։










































