Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանը մեծ նշանակություն են տալիս իրենց տարածքներով անցնող տրանսպորտային միջանցքներին, ինչը մասնավորապես վեաբերում է երկաթուղային ցանցին։ Այդ մասին Բաքվում տեղի ունեցած Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Նրա խոսքով՝ ապրիլի 20-ին տեղի կունենա Իրանի ու Ադրբեջանի սահմանին երկաթուղային կամրջի կառուցման մեկնարկի արարողությունը։









































