Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին չկարողացավ գրավել Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ աեաջին խաղում:
Այսպիսով՝ արգենտինացին 272 րոպե է՝ չի կարողանում գոլ խփել «Բարսելոնա»-ի համար:
Մեսսին վերջին անգամ «Բարսելոնա»-ի կազմում գոլ է խփել մարտի 16-ին: Նշենք նաև, որ Մեսսին մարզական կարիերայում դարձել է 499 գոլի հեղինակ:









































