«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն վստահ է, որ իր թիմը կնվաճի Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: Այդ մասին հայտնում է AS-ը:
«Անգամ «Ռեալ»-ի դեմ խաղում պարտություն կրելուց հետո չենք կորցրել մեր վստահությունը: Մեր թիմում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Ավելի քան վստահ եմ, որ «Բարսելոնա»-ն Իսպանիայի չեմպիոն կդառնա»,- AS-ը մեջբերում է Պիկեի խոսքերը:
Հավելենք, որ կատալոնական ակումբն իր ակտիվում 76 միավոր է գրանցել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը` գերազանցելով «Ատլետիկո»-ին 6, իսկ «Ռեալ»-ին` 7 միավոր:







































