Միջուկային նյութերի ֆիզիկական անվտանգության կոնվենցիան ուժի մեջ կմտնի մոտակա շաբաթների ընթացքում, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես ուրախ եմ հայտնելու, որ ներկա պահին 102 երկիր վավերացրել է առանցքային համաձայնությունը` Միջուկային նյութերի ֆիզիկական անվտանգության կոնվենցիան: Մենք սպասում ենք, որ այն ուժի մեջ կմտնի մոտակա ժամանակներս»,- հայտարարել է նա միջուկային անվտանգության գագաթնաժողովի լիագումար նիստում:
Օբամայի խոսքերով` «դա մեզ լրացուցիչ հնարավորություններ կտա, որոնք մեզ անհրաժեշտ են համատեղ աշխատանքի համար` միջուկային նյութերի գողության կամ միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում»:










































