Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանն այս մրցաշրջանից հետո կհեռանա հոլանդական «Ալմերե Սիթի»-ից:
Omroepflevoland.nl-ը հայտնում է, որ հոլանդական ակումբը որոշել է չերկարաձգել 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է ընթացիկ ամռանը:
Ասլանյանը «Ալմերե Սիթի» է տեղափոխվել 2014 թվականին՝ «Վիլլեմ II»-ից:








































