Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԿՄ վարչության անդամներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում ապրիլի 1-ին ընդունել է Երկրապահ կամավորականների ﬕության (ԵԿՄ) վարչության անդամներին` գլխավորությամբ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, ինչպես նաև եռասերունդ երկրապահները:

Միասնական Տերունական աղոթքից հետո խոսք է ասել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը` ներկայացնելով ԵԿՄ առաքելությունն ու գործունեությունը, ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ իրականացվող ծրագրերը: ԵԿՄ նախագահն առանձնահատուկ կերպով ընդգծեց Մայր Աթոռի և միության միջև ձևավորված գործակցության կարևորությունը հատկապես երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով կրթելու գործում:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքն է բերել միության անդամներին:

Ընդգծելով Արցախի պաշտպանության գործում երկրապահների ունեցած կարևոր ծառայությունը` Նորին Սրբությունը նշել է, որ երկրապահների այդ հաղթական ոգին ու գիտակցությունը նաև ԵԿՄ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ շարունակելու են ապրել սերնդեսերունդ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր ուրախություն է հայտնել, որ այսօր երկրապահները շարունակում են իրենց առաքելությունն իրականացնել կարևորագույն մի ոլորտում` մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության, Հայրենիքի արժանավոր զավակը լինելու գիտակցության կերտման գործում: Այս կապակցությամբ Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց Եկեղեցու ու ԵԿՄ-ի միջև առկա սերտ գործակցության համար` ավելացնելով, որ Հայ Եկեղեցին կշարունակի զորակցություն բերել նրանց ծրագրերին ու իրականացվող գործունեությանը:

Այս առիթով Նորին Սրբությունն աղոթքով վերհիշել է բոլոր այն հայորդիներին, ովքեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար իրենց կյանքերն են ընծայաբերել` նշելով, որ նրանց շնորհիվ են կերտվել հայ ժողովրդի հաղթանակները: Հայոց Հայրապետը հավելեց, որ այսօր այդ քաջերի նահատակության ոգին է խաղաղ պահում հայրենիքի սահմանները:

Վերջում Գարեգին Բ Վեհափառը վստահություն է հայտնել, որ Աստծու օրհնությամբ հայ ժողովուրդը ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, կկարողանա իր քաջարի զավակների ծառայության ու նվիրումի արդյունքում ապրել խաղաղության մեջ` կառուցելով իր բարօր ու առաջընթաց կյանքը:

1-7

1-6

1-3

1-4

1-1

1-5

1-2

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում