Ֆինլանդիայում դատել են երիտասարդ տղամարդու, ով լիմոնադ է լցրել ֆինանսների նախարար Ալեքսանդր Ստուբայի վրա, հայտնում է gazeta.ru-ն:
Դատարանը մեղադրյալին մեղավոր է ճանաչել, նախարարի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, ինչպես նաև մանր խուլիգանության մեղադրանքով և դատապարտել նրան 35 օրվա տուգանքով: Երիտասարդն իր կողմից հայտարարել է, որ դատարանի որոշումը կբողոքարկի:
Դա պատահել է անցյալ տարի նոյեմբերին՝ նախարարի Թամպերե այցի ժամանակ:
Դրանից առաջ՝ 2015 թվականի օգոստոսին, անհայտ մարդիկ հարձակվել էին ֆինանսների նախարար Սլեքսանդր Ստուբայի տան վրա:








































