Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է հեռացվել ՖԻՖԱ-ից ու ՈւԵՖԱ-ից՝ գրում է «Reuters» ինֆորմացիոն գործակալությունը:
Պատճառն այն է, որ երկրի կառավարությունը միջամտել է ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին: ՊԱՕԿ – «Օլիմպիակոս» գավաթային խաղին երկրպագուների անկարգությունների պատճառով որոշում է կայացվել կասեցնել մրցաշարը:
Երկրի կառավարությունը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող վերսկսել մրցաշարը: ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն պնդում են ավարտին հասցնել մրցաշարը, այլապես Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհեռացվի կազմակերպություններից:
ՖԻՖԱ-ի ներկայացուցիչն այս խնդրի վերաբերյալ հայտարարել է, որ բազմաթիվ այլ եղանակներ կան անկարգությունները կանխելու համար: Օրինակ՝ կարելի է հանդիպումներն անցկացնել չեզոք մարզադաշտերում կամ առանց հանդիսականների:










































