Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պեկինի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչ որակներ պետք է ունենա աղջիկը տղամարդուն գրավելու համար: Տվյալ հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Psychology ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է 182 ուսանող (121 աղջիկ և 61 պատանի): Կամավորները պատասխանել են մի շարք հարցերի՝ նախ ներկայանալով որպես հարուստներ, ապա՝ աղքատներ:
Արդյունքում պարզվել է, որ որքան «հարուստ» են իրենց զգացել պատանիները, այնքան նրանց քիչ է գոհացրել աղջիկների արտաքին տեսքը: Իսկ ահա «աղքատության» պայմաններով հարցվածները ամբողջովին գոհ են եղել իրենց սիրելիների ֆիզիկական տվյալներից:
Հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ որքան աղքատ են տղամարդիկ, այնքան հազվադեպ են նկատում իրենց կեսերի թերությունները:








































