«Սթոք Սիթի»-ի հարձակվող Մարկո Արնաուտովիչը ճանաչվել է Ավստրիայի՝ 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ 26-ամյա հարձակվողի համար այս մրցանակն առաջինն էր կարիերայում: Նախորդ հինգ տարիներին այս մրցանակն ստացել է «Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբան:
Ընթացիկ մրցաշրջանում Արնաուտովիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 11 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:










































