Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
Վերջին՝ 14-րդ տուրում, ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինն սպիտակ խաղաքարերով հաղթողի կոչումը վիճարկեց ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանայի հետ:
Կարյակինը կարողացավ Կարուանայի հետ պարտիան հաղթանակով ավարտել՝ դառնալով մրցաշարի հաղթող: Պարտիան ավարտվեց 42-րդ քայլում:
Այսպիսով՝ Սերգեյ Կարյակինը նոյեմբերին ԱՄՆ-ում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
Շախմատ, Մոսկվա, հավակնորդների մրցաշար՝
1. Սերգեյ Կարյակին – 8.5 միավոր
2. Ֆաբիանո Կարուանա – 7.5
3. Վիշի Անանդ – 7.5
4. Պյոտր Սվիդլեր – 7
5. Լևոն Արոնյան – 7
6. Անիշ Գիրի – 7
7. Հիկարու Նակամուրա – 7
8. Վասելին Տոպալով – 4.5







































