ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 1» հեռուստաալիքով հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի պորտֆելը, որով նա Մոսկվա էր ժամանել, նրա յուրահատուկ լինելու նշանն է՝ գրում է gazeta.ru-ն:
«Չնայած նրա բարձր դիրքին, ֆինանսական ոչ վատ կարգավիճակին, ինչպեսև այն բանին, որ նա հայտնի մարդ է, այդ ամենը նա ինքն էր տանում»,- ասել է Զախարովան:
Նա հիշել է, թե ինչպես կես տարի առաջ վնասվածք ստացած Քերին մասնակցեց Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններին: Նրա խոսքով՝ նույնիսկ այն ժամանակ պետքարտուղարը կողմնակի օգնության չէ դիմել: «Նա յուրահատուկ մարդ է»,- եզրափակել է Զախարովան:









































