Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ցանկանում է ավարտել մարզական կարիերան «կապտանռնագույններ»-ի կազմում:
«Ինձ դուր է գալիս թե´ անգլիական, թե´ իտալական ֆուտբոլը: Դիտում եմ այդ լիգաների կարևոր խաղերը:
Սակայն, ինչպես արդեն ասել եմ, ես ուզում եմ մնալ այստեղ ու ավարտել կարիերաս «Բարսելոնա»-ում: Հուսով եմ՝ այդպես էլ կլինի, ու ես ստիպված չեմ լինի փոխել որոշումս:
Ֆուտբոլում երբեք չես կարող ասել՝ ինչ կլինի. ամեն ինչ շատ արագ է փոխվում»,- MBC-ը փոխանցում է Մեսսիի խոսքը:








































