Երևանի «Հանրապետական» մազադաշտում ընթանում է Հայաստանի ու Բելառուսի հավաքականների միջև ընկերական հանդիպումը, որը նաև Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկիի հրաժեշտի խաղն է:
Ինչպես արդեն տեղեկացրինք, երկրորդ խաղակեսը մեր ընտրանին բավականին ակտիվ է մեկնարկել: Առաջին տասը րոպեներին Հայաստանի ազգային հավաքականը մի քանի գրոհ ձեռնարկեց, սակայն գրավել դարպասը մեր թիմին դեռևս չի հաջողվում:
58-րդ րոպեին փոխարինվեց նաև Մարկոս Պիզելին: Մարկոսի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ թիմի նորեկը՝ Գեղամ Կադիմյանը: