Երևանի «Հանրապետական» մազադաշտում ընթանում է Հայաստանի ու Բելառուսի հավաքականների միջև ընկերական հանդիպումը, որը նաև Ռոման Բերեզովսկիի հրաժեշտի խաղն է:
Արդեն անցել են առաջին կեսի մեկնարկային 20 րոպեները: Այդ ընթացքում դիրքային պայքար էին տանում թե´ մեր հավաքականի ֆուտբոլիստները, թե´ մրցակցի: Ռեալ գոլային պահ ընտրանիները դեռևս չեն ստեղծել: Դրվագներից մեկում միայն Արսեն Բեգլարյանը կարողացավ ինչպես հարկն է ետ մղել մրցակցի ֆուտբոլիստի կատարած հարվածը:
Ինչպես արդեն հաղորդել ենք, 7-րդ րոպեին փոխարինվել է Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ պաշտոնապես հրաժեշտ տալով մեծ ֆուտբոլին:
Բերեզովսկին ավագի թևկապը հանձնել է Հենրիխ Մխիթարյանին՝ իր տեղը զիջելով Արսեն Բեգլարյանին: