Brent նավթի գինը 2015 թվականի դեկտեմբերի 7-ից ի վեր բարձրացել է 42 դոլարից։ Հյուսիսծովյան նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.40 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 42.12 դոլարի։ WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.42 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 40.77 դոլարի։
Դրական դինամիկայի հիմքում լուրերն են առ այն, որ հաջորդ ամիս ծրագրվում է Կատարում հումքի խոշորագույն արտադրողների հանդիպում՝ արդյունահանման ծավալի սառեցման թեմայով։ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ավելի վաղ հայտարարել էր, որ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին։ Ինչպես սպասվում է՝ հանդիպմանը կմասնակցեն 15 կամ ավելի նավթարտադրող երկրներ։