Բարսելոնի իշխանությունները հայտարարել են Աթենքում գտնվող հարյուր սիրիացի փախստականների ընդունելու պատրաստակամության մասին, հաղորդում է TASS-ը:
Տվյալ նախաձեռնությունը քննարկել են երկու քաղաքների քաղաքապետերը` հանդիպման ընթացքում:
Բարսելոնի քաղաքապետ Ադա Կոլաուն ասել է, որ այդ առաջարկությամբ նամակը կհղի երկրի կառավարությանը, նա նաև հիշեցրել է, որ Իսպանիայի և ԵՄ-ի միջև պայմանավորվածության շրջանակներում երկիրը համաձայնել է ընդունել 16 հազար փախստական, այնինչ տվյալ պահին միայն 18 մարդու է ընդունել:
Աթենքի քաղաքապետ Յորգոս Կամինիսն այդ համաձայնագիրը շատ կարևոր ու խորհրդանշական է անվանել, Բարսելոնին շնորհակալություն հայտնելով համերաշխության զգացումի համար:








































