Աբելյան մրցանակի դափնեկիր է դարձել բրիտանացի մաթեմատիկոս Էնդրյու Ուայլսը, որը 1994թ. ներկայացրել է Ֆերմայի Մեծ թեորեմի ապացուցումը: Միջազգային մաթեմատիկական միության և Եվրոպական մաթեմատիկական միության որոշման մասին հայտարարել է Նորվեգիայի Գիտությունների և գրականության ակադեմիայի նախագահ Օլե Սեյերսթեդը՝ հաղորդվում է մրցանակի պաշտոնական կայքում:
Ֆերմայի Մեծ թեորեմի պնդմամբ՝ n > 2 ցանկացած բնական թվի համար an + bn = cn հավասարումը լուծում չունի a, b, c ամբողջ ոչ զրոյական թվերով: Այս պնդումն ավելի քան 300 տարի առաջ առաջին անգամ ձևակերպել է ֆրանսիացի մաթեմատիկոս Պյեր Ֆերման:
Գիտնականը թեորեմի ապացուցում չի ներկայացրել: Դա առաջին անգամ հաջողվել է Ուայլսին: Դրա համար մաթեմատիկոսն օգտագործել է էլիպտիկ կորերի տեսությունը: Գիտնականի ապացուցման տեքստը կազմել է ավելի քան 200 էջ:
Մրցանակի հանձնումը տեղի կունենա Օսլոյում՝ մայիսի 24-ին: Մրցանակի չափն է 700 հազար դոլար: Այն շնորհվում է ամեն տարի՝ սկսած 2003 թվականից:










































