Ռուս զինվորական խորհրդականները և սպառազինության մասնագետները Սիրիայում կշարունակեն սիրիական բանակի կադրերին գործնական ռազմական և ռազմատեխնիկական օգնության տրամադրումը: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է ռազմադիվանագիտական մի աղբյուր:
Խորհրդականների աշխատակազմի մեծ մասը Սիրիայի տարածքում կշարունակի իր աշխատանքը նաև զորքերի հիմնական մասի դուրսբերումից հետո՝ասել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը նշել է, որ մինչև վերջին ժամանակներս Սիրիայում զինյալների ոչնչացման մարտական խնդիրների շուրջ 70 տոկոսը լուծում էին Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը։
Նա նաև հայտնել է, որ, բացի զինվորական խորհրդականներից, Սիրիայում կմնան ռուս զինվորականներ շտաբային, օժանդակող կառույցներից և մի շարք այլ մասնագետներ:
«Ընդամենը երկրում կմնա շուրջ հազար ռուս զինվորական»,- հավելել է աղբյուրը:









































