«Մենքենան այն ապրանքատեսակն է, որ գրանցվում է, և որի սեփականության իրավունքի փոփոխությունն ակնհայտորեն երևում է: Հետևաբար եթե մարդը ցանկություն ունի մի քանի մեքենա ձեռք բերել, մենք ինչո՞ւ ենք սահմանափակում այդ իրավունքը: Ինչո՞ւ ապրանքատեսակի ձեռքբերումը սահմանափակենք, եթե կարող ենք հետևել նրա իրացմանը:
Եթե կտեսնենք, որ վերավաճառվեց, այդ ժամանակ կկիրառենք հարկ վճարելու անհրաժեշտությունը: Սկզբունքորեն խնդիրն իրավունքի մասին է. ես իրավունք ունե՞մ մեքենա ձեռքբերեմ Գյումրիից կամ Մոսկվայից և բերեմ»: ԱԺ այսօրվա նիստում այս մասին բարձրաձայնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ կոչ անելով այս հարցին ուշադրություն դարձնել:
Մանրամասները՝ տեսանյութում:









































