Թուրքիայում կապիտալ ունեցող ամերիկյան ձեռնարկություններին հետախուզական հատուկ գրություն է ուղարկվել՝ նախազգուշացնելով նոր հնարավոր ահաբեկչության մասին: HaberTurk-ի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ նոր ահաբեկչությունը կիրականացվի մարտի 20-ին:
Ուղարկված գրության մեջ հորդորվում է այս ընթացքում հեռու մնալ պետական, կառավարական, զինվորական կառույցներից, զբոսաշրջային վայրերից, քանի որ դրանք կարող են թիրախներ լինել ահաբեկիչների համար:
Վերջին ահաբեկչությունը Թուրքիայում տեղի է ունեցել Անկարայում՝ ավտոբուսի կանգառից ոչ հեռու։ Մարտի 13-ի երեկոյան իրականացված ահաբեկչական գործողությունը խլել է 37 մարդու կյանք։










































