Թուրինի «Յուվենտուս»-ի արգենտինացի երիտասարդ հարձակվող Պաուլո Դիբալան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղից առաջ կիսվել է իր տպավորություններով, տեղեկացնում է Football Italia-ն:
Հավելենք, որ «Բավարիա»-ի և «Յուվենտուս»-ի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր մարտական ոչ-ոքի` 2:2 հաշվով:
«Մյունխենում մեզ դժվար փորձություն է սպասվում: Եթե կարողանանք ցուցադրել մեր լավագույն կողմերը, ապա հնարավորություն կունենանք շարունակել պայքարը Եվրոպայի լավագույն մրցաշարում»,- հայտարարել է արգենտինացին:









































