Հայտնի բրիտանացի էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի ընկերոջ մասնավոր տնից գողացել են նկարչի վրձնին պատկանող 5 նկար՝ 30 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: Այս մասին գրում է Pais-ը:
Խոսքն Իսպանիայում վերջին մի քանի տասնամյակների նկարների խոշորագույն գողության մասին է: Նշվում է, որ գլուխգործոցները գողացել են J. C. B. անվան սկզբնատառերով (նրա ամբողջական անունը չի նշվում) մարդու տանից՝ ազգությամբ իսպանացի, ով Բեկոնի ընկերն ու ժառանգորդն է և մահացել է Մադրիդում 1992 թվականին: Ընդ որոմ, գողությունը կատարվել է մայրաքաղաքի հանգիստ և լավ հսկվող շրջանում դեռևս հունիսին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:
Գողերն օգտվել են այն բանից, որ մի քանի ժամ տանը ոչ ոք չի եղել: Հանցագործները կարողացել են արգելափակել ազդանշանային համակարգն ու ոչ մի մատնահետք չթողնել:









































