Բրազիլիայի խոշորագույն Սան Պաուլու քաղաքում զանգվածային ցույցին մասնակցել է 1.4 մլն մարդ, որոնք պահանջում են նախագահ Դիլմա Ռուսեֆի հրաժարականը: Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով քաղաքի իրավապահ մարմիններին:
Կիրակի օրը բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ամբողջ երկրում: Որոշ հաշվարկներով՝ 150 բնակավայրերում փողոց է դուրս եկել ավելի քան 3 մլն մարդ:
Բողոքի ակցիայի մասնակիցները Ռուսեֆին մեղադրել են ձախողված տնտեսական քաղաքականության, ռեցեսիայի, ինչպես նաև կոռուպցիային մասնակցության մեջ:
Նախագահը հերքում է բոլոր մեղադրանքները և հայտարարում, որ չի պատրաստվում հրաժարական տալ:











































