Ֆուտբոլի Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակում կատալոնական «Բարսելոնա»-ն ընդունել է «Խետաֆե»-ին:
Առաջին խաղակեսում տանտերերը չորս անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: 2 գոլային փոխանցման և 1 գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին: Վերջինս հասցրեց նաև չիրացնել 11-մետրանոցը: Տեսանյութերը՝ ստորև:
Այժմ մեկնարկել է երկրորդ խաղակեսը: Հաշիվն է 4:0՝ հօգուտ կատալոնական ակումբի:










































